... թե ԿԸՀ-ի երբեմնի անդամ, սննդի անվտանգության պետական տեսչության նախկին պետ Աբրահամ Բախչագուլյանն այս օրերին լրջորեն զբաղված է նոր պաշտոն «ձեռք գցելու» գործով:
...թե քառյակից «պոկվելուց» հետո ՀՅԴ ներկայացուցիչներն ի պատասխան այն մեղադրանքների, թե դաշնակցությունը համագործակցում է իշխանությունների հետ, բաց տեքստով ակնարկեցին, թե հետո կերևա` ով է քառյակից համագործակցության գնում:
թե ՀԱԿ-ի «ձեռքից» ԲՀԿ-ն գնում է: Գագիկ Ծառուկյանը առայժմ նահանջում է, սակայն դեռ վերջնական փակված չի համարել այս շարժման ճակատագիրը: ԲՀԿ-ն ընդունել է իշխանության` ժամանակավոր դադարի առաջարկը` միաժամանակ իր պահանջները առաջադրելով:
...թե անդրադառնալով այն խոսակցություններին, թե ինչպես կարող է Տեր-Պետրոսյանը կանգնել Գագիկ Ծառուկյանի կողքին ու նրա հետ քաղաքական ծրագրեր մշակել, ՀԱԿ առաջնորդը և նրա աջ «ձեռքերը» նեղ շրջապատում քմծիծաղով փաստել են, որ իրենց ԲՀԿ-ի ֆինանսն է պետք, ոչ թե Ծառուկյանի խելքը:
...թե հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում իշխանություն-եռյակ տանդեմում: Լարվածությունը մեծացել է, քանի որ ԲՀԿ առաջնորդը «առյուծի սիրտ» է կերել (չլինի՞ իր պահած առյուծներից մեկի) ու իշխանության հետ խոսքուզրույցի ժամանակ հայտարարել, թե մինչև վերջ գնալու է:
...թե օրերս շատ ցավալի դեպք է արձանագրվել Երևանի «Մալաթիա» բժշկական կենտրոնում. կեսարյան հատումով լույս աշխարհ է եկել նորածին՝ առանց ձեռքերի և մեկ ոտքի թաթի:
...թե մինչ որդին հավատարմորեն շարունակում է հոր՝ Լիսկայի, «փառավոր» ուղին, մարզպետի պաշտոնում «վերականգնված» Սուրեն Խաչատրյանը Սյունիքում հին բարքերին է անցել:
...թե ՀՀԿ-ի անդորրն այս օրերին խախտվել է, բայց պատճառն ամենևին էլ «ոչիշխանականների» հանրահավաքը չէ: Պարզապես վերստին գլուխ են բարձրացրել այս կուսակցության մաս դարձած, բայց իրականում ՀՀԿ-ի հետ ոչ մի առնչություն չունեցողները՝ իրենց «պապաներով»:
...թե այս օրերին ԲՀԿ-ն ոտքի է հանել իր բոլոր «պահեստային» ուժերին, այլ խոսքով՝ իրենից սնուցվող քաղաքական ուժերին, միավորումներին, մարդ-կուսակցություններին, որպեսզի հայտնի ֆիլմի հանգույն հայտարարեն, թե «наш царь самый лучший царь»:
...թե «հրաշալի» եռյակին նոր փորձություն է սպասում: Հերթական տրոհման գործընթացն է հասունանում: Առաջիկայում, ամենայն հավանականությամբ, «Ժառանգությունը» դուրս կգա այս ձևաչափից:
Օրեր առաջ Հայաստան ներմուծվեց Ադրբեջանից ուղարկված բենզինի առաջին խմբաքանակը: Ընդ որում, հայտարարվեց, որ ներմուծվել է բարձրակարգ՝ АИ95 տեսակի բենզին:
Անդրադառնանք այս տնտեսական ակցիային առանց աշխարհաքաղաքական չափման՝ չոր թվերով ու փաստերով:
Ադրբեջանում գործում է դեռևս 1976-ին շահագործման հանձնված Բաքվի Հ. Ալիևի անվան նավթավերամշակման գործարանը, որը պարբերաբար, գրեթե երկու տարին մեկ անգամ, կանգնեցվում է վերանորոգման նպատակով...